Ֆրանսայի ու Եգիպտոսի ղեկավարները Թուրքիայի դեմ միասին հանդես գալու ուղերձ են հղել

Աշխարհ 30.12.2020   14:00   105

Թուրքական ազգայնական մամուլում անհանգստացել են Ֆրանսիայից հնչած հերթական «հակաթուրքական» հայտարարության համար, որն արվել է Ֆրանսիայի խորհրդարանի ու Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանիի կողմից:

«Մուսուլման եղբայրներին ու Միջերկրական ծովում Թուրքիային հակազդելու, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի համար պետք է Սիսիի (Եգիպտոսի նախագահ-խմբ.) հետ համատեղ աշխատենք»,- ասել է Մարիանին՝ նույն կոչն անելով նաև ԵՄ-ին: Ըստ պատգամավորի՝ Եգիպտոսը Ֆրանսիայի ու ԵՄ-ի համար շատ կարևոր է և ԵՄ-ը չպետք է անտեսի Կահիրեի կարևորությունը: 

Եգիպտոսի նախագահ Աբդուլֆետտայ ալ-Սիսիի Եգիպտոսի խունտայի առաջնորդ անվանող թուրքական թերթը հիշեցրել է նաև, որ Սիսին ևս «հակաթուրքական» հայտարարություններ է արել նախորդ շաբաթ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում: Ավելին՝ նշվում է, որ Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններից անհանգստացած Ֆրանսայի ու Եգիպտոսի ղեկավարները Թուրքիայի դեմ միասին հանդես գալու ուղերձ են հղել: 


 Պիտակներ
         Թուրքիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb