Ֆրանցիսկո Ալվարադոյի այգին, Կոստա Ռիկա

Art News 03.07.2020   22:00   1171

Կոստա Ռիկայի կարևորագույն տեսարժան վայրերից է Ֆրանցիսկո Ալվարադոյի այգին, որը համարձակ կարելի է անվանել լանդշաֆտային դիզայնի յուրատեսակ ստեղծագործություն։ Այս այգում զբոսաշրջիկները հնարավորություն ունեն կենդանի բույսերից անհավանական գեղեցիկ ու հետաքրքիր լաբիրինթոսներ ու մամուռով պատված կենդանի քանդակներ տեսնել։ Դրանք այգու ամենաանսովոր զարդերից են։ Որոշ քանդակներ մասամբ քարից են կերտված, իսկ դրանք լրացնում են հետաքրքիր բուսատեսակները։ Քարերի վրա մասնագետները հատուկ մամուռ են աճեցնում, որը թույլ է տալիս կենդանի քանդակների իմիտացիա ստեղծել։

Ինքնատիպ այգին գտնվում է Զարկերո քաղաքում ու իր անունը ստացել է հայտնի գրող Ֆրանցիսկո Ալվարադոյի պատվին։ Այգին առանձնանում է հսկա չափսերով ու բարդ ճարտարապետական կոմպոզիցիաների բազմազանությամբ։

Դժվար է անգամ պատկերացնել, որ երկար տարիներ շարունակ այգու մասին միայն մեկ մարդ է հոգ տարել՝ այգեպան Եվանգելիստո Բլանկո Բրենեսը։ Այգու ստեղծման պատմությունը շատ հետաքրքիր է։ Այն հիմնադրվել է 50 տարի առաջ։

Սուրբ Ռաֆայելի տաճարի մուտքի դիմաց որոշվել է կենդանի կամարների շարք ստեղծել, բայց բանը դրանով չի ավարտվել։

Ամեն տարի այգին համալրվել է նոր բույսերով ու քանդակներով։ Այսօր այգու տարածքում մոտ 130 տարբեր տեսակի բույսեր են հաշվում։ Այգու կառույցներից շատերը ձևավորվել են սոճուց ու նոճուց։ Այգում կարելի է տեսնել թռչունների, դինոզավրերի, անառային փերիների ֆիգուրաներ ու զանազան աբստրակտային կոմպոզիցիաներ։ Այգեպանի ամենամեծ հպարտությունը փղի ֆիգուրն է, որը ստանալու համար նա 6 տարի է ծախսել։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր զբոսայգիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb