France 24-ի իսպանական ծառայության ռեպորտաժն Արցախի մասին (տեսանյութ)

Իրադարձային 09.09.2020   22:45   799

Ֆրանսիական հեղինակավոր France 24 հեռուստաալիքի իսպանական ծառայությունն անկախ, բայց չճանաչված Արցախին ու նրա բնակիչներին նվիրված ռեպորտաժ է պատրաստել:

«Լեռնային Ղարաբաղում հայրենասիրությունը ոչ միայն երկիրը պաշտպանելու մեջ է, այլև ենթադրում է մեծ պատասխանատվության զգացում բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքն են զոհել մոլորակի այդ հատվածի անկախության համար, որի վրա այսօր ապրում է մոտ 150 000 մարդ»,- ասվում է հեռուստաալիքի ռեպորտաժում:

Նշվում է, որ Ղարաբաղը Եվրոպայում յուրօրինակ վայր է, որը մի կողմից հասել է անկախության, մյուս կողմից այդպես էլ չի ստացել համաշխարհային ճանաչում:

Ռեպորտաժի հեղինակները պատմում են նաև ղարաբաղցիների կյանքի մասին, որոնք, չնայած դժվարություններին, չեն պատրաստվում լքել իրենց հարազատ հողը:

«Վերջապես պետք է ճանաչվի Արցախի անկախությունը»,- հեռուստաալիքին ասել է ջութակահար Բորիս Բաբայանը, որը նշել է, որ իր զենքը ջութակն է, որով ուրախություն է մարդկանց պատճառում:

Անդրադարձ է արվում նաև Ստեփանակերտի օդանավակայանին, որը թեև համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, սակայն չի գործում:



 Պիտակներ
         France 24


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb