Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Շվեդիային

Սպորտ 31.01.2019   12:13   356

Հունվարի 30-ին` Շվեդիայի Ալինգսաս քաղաքի «Էստրադ Ալինգսաս» մարզահամալիրում, կայացավ Ֆուտզալի Աշխարհի առաջնության որակավորման փուլի E խմբի առաջին տուրի հանդիպումը Շվեդիայի և Հայաստանի հավաքականների միջև: Շվեդները հաղթեցին 3:1 հաշվով:
Գոլերը խփեցին՝

9. Կրիստիան Լեգյեց՝ 1:0 (14:04), 2:0 (15:20)

10. Սարո Գալստյան՝ 2:1 (19:04)

8. Նիմա Կադիվար՝ 3:1 (24:54) 

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ մեկնարկային կազմով՝

12.Սարգիս Ասկաջյան 2.Հակոբ Ուզունյան 8.Գարեգին Մաշումյան 10. Սարո Գալստյան 17. Անդրանիկ Կարապետյան

Պահեստայիններ՝ 1. Դեյվիդ Ռիկարդո Չավես 3. Դավիթ Սուջյան 6. Գոռ Սարգսյան 7. Սարգիս Նասիբյան 9. Սարո Մարդանյան 11. Էդգար Կիրակոսյան 14. Խաչատուր Միքայելյան 19. Սարգիս Մարգարյան 20. Էդվարդ Մկրտչյան 

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան
Ավելի վաղ` նույն խմբի մյուս խաղում, Բելգիայի հավաքականը հաղթել էր Մալթայի ընտրանուն՝ 12:0 հաշվով:

Հաջորդ տուրում՝ այսօր Հայաստանի հավաքականը կմրցի Բելգիայի ընտրանու հետ:



 Պիտակներ
         Ֆուտզալ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon