Ֆուտբոլիստներ Է․ և Գ․ Մալաքյանները քաշքշել են ոստիկաններին ու հայհոյել․ shamshyan.com

Իրադարձային 31.08.2020   13:54   66

Օգոստոսի 30-ին, ժամը 23։15-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները Կենտրոն վարչական շրջանում ծառայություն կատարելիս են եղել, երբ ռադիոկապով տեղեկացել են, որ «Կասկադ» համալիրում վիճաբանություն է տեղի ունենում։

Նշված վայր են ժամանել ՃՈ ծառայողները, որտեղ 2 երիտասարդներ ակնհայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ են հնչեցրել ՃՈ ծառայողների հասցեին։

Այնուհետև դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները, ովքեր նշված հասցեից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։

Ֆտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, պարզվել է՝ նրանք են՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներ՝ 30-ամյա Էդգար Մալաքյանը և 26-ամյա Գոռ Մալաքյանը։

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ ՔրՕրի 316 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Է․ և Գ․ Մալաքյանները ձերբակալվել են ։

Նրանք եղբայրներ են, Գոռ Մալաքյանը Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ» ակումբի, իսկ Էդգար Մալաքյանը՝ «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներից են։



 Պիտակներ
         Մալաքյաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb