Forbes-ը կազմել է տիեզերքի ամենասարսափելի վայրերի ցանկը

Science News 26.04.2021   23:00   2933

Forbes պարբերականը կազմել է տիեզերքի այն վայրերի ցուցակը, որոնց տեսքը վախեցնում է մարդկանց։

Ցուցակում առաջատարը SH2-136 միգամածությունն է, որը գտնվում է Երկրից 1200 լուսային տարվա հեռավորության վրա։ Աստղերի ձևավորման բարդ գործընթացների արդյունքում այստեղ տարբեր ձևերի ու չափերի տիեզերական փոշու ամպեր են առաջացել։ Աստղերից թույլ լուսավորվելու արդյունքում դրանք ուրվականներ են հիշեցնում։ Դա է պատճառը, որ SH2-136-ը հաճախ «Ուրվական» են անվանում։

Image result for туманность SH2-136

Երկրորդ տեղում «Աստծո ձեռք» անվանումով միգամածությունն է։

Երրորդը Կետի համաստեղությունում գտնվող NGC 246 կամ «Գանգ» միգամածությունն է։

Տասնյակում են նաև միջաստղային գազային ամպը՝ IRAS 05437+2502-ը, NGC 2080 կամ «Ուրվականի գլուխ» միգամածությունը, Պերսևսի գալակտիկաների կուտակումը ռենտգենային ճառագայթներում, Կիդոնիայի «Դեմք Մարսի վրա» բլուրը, 2015 TB-145 աստերոիդը, NGC 3918 կամ «Սաուրոնի աչք» միգամածությունը, ինչպես նաև ESO 593-IG 008 կամ «Թռչուն» երեք գալակտիկաների խումբը։


 Պիտակներ
         տիեզերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb