«Ֆլամենգոյի» գլխավոր մարզիչը բուժվել է կորոնավիրուսից

Սպորտ 20.03.2020   12:45   661

Բրազիլական «Ֆլամենգոյի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեսուսի COVID-19 կորոնավիրուսի հերթական թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Այս մասին տեղեկացնում է բրազիլական ակումբի մամուլի քարտուղարությունը:

Ժորժե Ժեսուսը կորոնավիրուսի եւս մեկ թեստ հանձնել էր մարտի 16-ին եւ այն դրական արդյունք էր ցույց տվել:

Հիշեցնենք` COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցում է 170.000-ը:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon