Ֆինլանդիայում COVID-19-ի նոր մուտացիա է հայտնաբերվել
Ֆինլանդիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիա, որը կոչել են Fin-796H: Այս մասին հաղորդում է DW պարբերականը՝ հղում անելով Vita Laboratoriot Oy-ի հաղորդագրությանը։ Նշված լաբորատարիայի մասնագետները, Հելսինկի համալսարանի բիոտեխնոլոգիայի ինստիտուտի գիտնականների հետ համատեղ, Հարավային Ֆինլանդիայում վերցված նմուշներից մեկում հայտնաբերել են SARS-CoV-2-ի՝ մինչ այս անհայտ մուտացիա։
Ըստ աղբյուրի՝ Fin-796H-ն ունի կորոնավիրուսի և՛ բրիտանական, և՛ հարավաֆրիկյան շտամերին բնորոշ գծեր։ Ֆինլանդական տարբերակի մուտացիայի պատճառով կորոնավիրուսը դժվար է հայտնաբերվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված ՊՇՌ-թեստերից առնվազն մեկով։
Միևնույն ժամանակ ֆինլանդացի մասնագետներն ասում են, որ խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ թեստերի մեծ մասը վիրուսի այս շտամը հայտնաբերում է։
Նմանատիպ նյութեր