Ֆիլիպիններում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք

Աշխարհ 06.02.2020   12:15   581

 ria.ru-ի փոխանցմամբ՝ Ֆիլիպիններում կորոնավիրուսային վարակի 3 դեպք է գրանցվել։ 

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Էրիկ Դոմինգոն հայտնել է, որ նոր դեպք է հայտնաբերվել Չինաստանի Ուհան քաղաքից հունվարին Սեբու ժամանած 60-ամյա կնոջ մոտ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆիլիպիններում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 44-ամյա ուհանցի տղամարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ֆիլիպինյան մասնաճյուղի համաձայն, Չինաստանի սահմաններից դուրս սա կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է:

Ավելի վաղ Ֆիլիպինները արգելել է  տուրիստական վիզաների տրամադրումը երկիր ժամանող Չինաստանի քաղաքացիներին:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon