Ֆիլիպիններում դեռահասն ազատել է քրոջը կոկորդիլոսի երախից

Աշխարհ 15.11.2019   18:53   296
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ֆիլիպինների Պալավան նահանգում 15-ամյա դեռահասը քրոջն ազատել է կոկորդիլոսի երախից՝ փրկելով նրա կյանքը, գրում է Daily Mail-ը։

12-ամյա Հաինա Լիզա Խոսե Հաբին կամուրջով գետակն էր անցնում, երբ չորսմետրանոց հսկա կոկորդիլոսը հարձակվել է նրա վրա։ Կոկորդիլոսն ատամները խրել է աղջկա աջ ոտքի մեջ և փորձել քաշել նրան ներքև՝ ջրի մեջ։

Հաինայի ճիչը լսել է նրա ավագ եղբայրը՝ Հաշիմը, որն արդեն անցել էր գետակի մյուս ափը, և սկսել է քարերով հարվածել գիշատչին։ Նրան հաջողվել է ազատել քրոջը կոկորդիլոսի երախից և օգնություն կանչել։

Աղջիկը լուրջ վնասվածքով հոսպիտալացվել է․ այժմ նրա վիճակը կայուն է։ 



 Պիտակներ
         կոկորդիլոս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon