Ֆիլիպ Կիրկորովը շուրջ 70 մլն ռուբլի է պարտք հարկադիր կատարողներին
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ռուսաստանցի հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հարկադիր կատարողներին պարտք է շուրջ 70 միլիոն ռուբլի: Այս մասին տեղեկացնում է ՌԴ հարկադիր կատարողների դաշնային ծառայությունը:
Կիրկորովի անունով վարկային վճարումների (բացի հիփոթեքից) պարտքի կատարողական թերթիկ է սահմանվել 69,5 միլիոն ռուբլիից ավելի գումարով, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ 7 ակտ` 29 000 ռուբլու չափով:
2020 թվականի մայիսին Մոսկվայի դատարանը Կիրկորովին պարտավորեցրել էր ավելի քան 2,2 միլիոն ռուբլի վճարել ձեռնարկատիրոջը, որը վերանորոգում էր նրա տունը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր