Ֆիլհարմոնիկը տարին մեկնարկում է բաբաջանյակական համերգով

Muzic 14.01.2021   20:45   72

Առնո Բաբաջանյան-100. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկում է տարին բաբաջանյակական համերգով հունվարի 22-ին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը։

Տարվա առաջին համերգը նվիրվում է հայ Մեծ կոմպոզիտորի 100-ամյա հոբելյանին՝ ՀԱՖՆ կամերային երաժշտության համերգաշարի շրջանակում։ 

Ելույթ կունենան Անուշ Նիկողոսյանը՝ ջութակ, Սեւակ Ավանեսյանը՝ թավջութակ, Հայկ Մելիքյանը՝ դաշնամուր:

Ծրագրում՝ վեց պատկեր դաշնամուրի համար (1965), սոնատ ջութակի եւ դաշնամուրի համար (1959), տրիո ջութակի, թավջութակի եւ դաշնամուրի համար (1952)։


 Պիտակներ
         Ֆիլհարմոնիկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb