Ֆիլադելֆիայի պիցցայի թանգարանը
Աշխարհի ամենատարօրինակ թանգարանների թվում է Պիցցայի թանգարանը: Այն գտնվում է Ֆիլադելֆիայում: Բացվել է 2012թ. սեպտեմբերին ու կրում է Pizza Brain անունը: Այն պիցերիա ու պիցցայի թանգարան է միաժամանակ: Այստեղ հնարավոր է և՛ ծանոթանալ այս ուտեստի պատմությանը, և՛ ճաշակել:
Թանգարանի տնօրենը՝ Բրայան Դվայերը, 2011 գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ պիցցայի համար նախատեսված աշխարհի ամենամեծ առարկաների հավաքածուի համար: Իր հավաքածուն նա սկսել է հավաքել դեռ քոլեջում սովորելու տարիներին։ Երբ հավաքածուի ցուցանմուշների քանակը հարյուրների է հասել, նա Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու հայտ է ներկայացրել ու որոշել է թանգարան բացել։
Այժմ շուրջ 6 տարի է Բրայանը հնարավորություն է տալիս հաճախորդներին պատվերը տալ ու ձանձրանալու փոխարեն շրջել պիցցայի թանգարանում:
Թանգարանում մոտ 500 ցուցանմուշ կա։ Դրանց մեծ մասը Դվայերի ու նրա ընկերների անհատական հավաքածուից են։ Թանգարանի կողքին խանութ կա, որտեղ կարելի է հուշանվերներ գնել։
Պատրաստեց Լուսինե Բրուտյանը
Նմանատիպ նյութեր