Ֆիլադելֆիայի պիցցայի թանգարանը

Art News 08.07.2020   22:30   1591

Աշխարհի ամենատարօրինակ թանգարանների թվում է Պիցցայի թանգարանը: Այն գտնվում է Ֆիլադելֆիայում: Բացվել է 2012թ. սեպտեմբերին ու կրում է Pizza Brain անունը: Այն պիցերիա ու պիցցայի թանգարան է միաժամանակ: Այստեղ հնարավոր է և՛ ծանոթանալ այս ուտեստի պատմությանը, և՛ ճաշակել:

Թանգարանի տնօրենը՝ Բրայան Դվայերը, 2011 գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ պիցցայի համար նախատեսված աշխարհի ամենամեծ առարկաների հավաքածուի համար: Իր հավաքածուն նա սկսել է հավաքել դեռ քոլեջում սովորելու տարիներին։ Երբ հավաքածուի ցուցանմուշների քանակը հարյուրների է հասել, նա Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու հայտ է ներկայացրել ու որոշել է թանգարան բացել։

Այժմ շուրջ 6 տարի է Բրայանը հնարավորություն է տալիս հաճախորդներին պատվերը տալ ու ձանձրանալու փոխարեն շրջել պիցցայի թանգարանում:

Թանգարանում մոտ 500 ցուցանմուշ կա։ Դրանց մեծ մասը Դվայերի ու նրա ընկերների անհատական հավաքածուից են։ Թանգարանի կողքին խանութ կա, որտեղ կարելի է հուշանվերներ գնել։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb