ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մրցաշրջանները հնարավոր է միավորվեն

Սպորտ երեկ   20:45   134

ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ պայմանավորված՝ քննարկում են ներկայիս և հաջորդ մրցաշրջանները միավորելու հնարավորությունը: Մեկ այլ տարբերակ էլ է դիտարկվում․ վաղաժամկետ ավարտել ներկայիս մրցաշրջանները՝ զրոյացնելով բոլոր արդյունքները։ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն քննարկում են նաև ֆինանսական խնդիրներ:

Նշվում է, որ այս իրավիճակում կարող է ստեղծվել հատուկ հիմնադրամ, որը գումար կփոխանցի այնտեղ, որտեղ դա հատկապես անհրաժեշտ կլինի: 

Հիշեցնենք՝ ՈՒԵՖԱ-ն նախօրեին հայտարարեց Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղերի անցկացման ժամկետները հետաձգելու մասին: Նոր ժամկետներն առայժմ որոշված ​​չեն: 



 Պիտակներ
         ՖԻՖԱ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon