ՖԻՖԱ-ի նախագահը ցանկանում է ուժեղացնել մրցակցությունը ֆուտբոլում

Սպորտ 05.02.2020   11:30   814

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ իր գլխավոր խնդիրը ֆուտբոլում մրցակցությունն ուժեղացնելն է:

«Իմ աշխատանքը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում կայանում է նրանում, որ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին ուղեգրերի համար պայքարեն 50 երկրների հավաքականներ, ինչպես նաև ունենանք բարձր մակարդակի 50 ակումբներ:

Սակայն, 2018թ Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հանդես էին գալիս եվրոպական 6 և հարավամերիկյան 2 հավաքականներ: Եվրոպական երկրների ընտրանիների տարբերությունը մյուս աշխարհամասերի երկրների հավաքականների հետ դեռ շատ մեծ է: Նույնը նկատում ենք նաև ակումբային ֆուտբոլում. 10-12 ակումբներում հավաքված են ուժեղագույն ֆուտբոլիստները, իսկ մնացածը շատ են ետ մնում դրանցից», - ասել է Ինֆանտինոն:

 



 Պիտակներ
         ՖԻՖԱ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon