Ֆեյսբուքը խուսափել է հարկեր վճարելուց

Network News 22.02.2020   12:45   799

Gazeta.ru փոխանցմամբ՝ ԱՄՆ հարկային ծառայությունը հայտարարել է, որ  Ֆեյսբուք ընկերությունը չի վճարել 9 միլիարդ դոլար հարկ։ 

ԱՄՆ տվյալներով, սոցիալական ցանցը հարկերից խուսափել է  2010-ին Իռլանդիայում դուստր ձեռնարկության հետ միասին։ Հարկային ծառայությունը պնդում է, որ Facebook-ը արհեստականորեն իջեցրել է դուստր ձեռնարկությանը վաճառված մտավոր սեփականության գինը: Նրանց գործարքի գինը  գնահատվել է 6,5 միլիարդ դոլար։ Բացի այդ, Իռլանդիայում եկամտահարկի դրույքաչափն ավելի ցածր է, քան Միացյալ Նահանգներում (12,5% ՝ ընդդեմ 35%):

Ընկերությունում մեկնաբանելով հայցը՝ նշել են, որ ստիպված էին դա անել միջազգային ֆինանսական  բորսայից դուրս գալու ռիսկերի պատճառով։

Հայտնի է, որ արդեն դատական հայց է ներկայացրել Ֆեյսբուքի դեմ Սան Ֆրանցիսկոյի դատարանում:



 Պիտակներ
         հարկեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon