Ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ. Սոֆյա Հովսեփյան

Տեսանկյուն 11.02.2021   14:12   116

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է  ֆեյքերի դեմ։

«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից  ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու եւ  բոլոր տեղերում տեղեկություն են տարածում, որ իբր միացել եմ ԲՀԿ– ին, Քոչարյանին եւ այլն   եւ որ ամենակարեւորն է՝ վերցրել եմ 50000$։ 

«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից  ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու եւ  բոլոր տեղերում տեղեկություն են տարածում , որ իբր  միացել եմ  ԲՀԿ ֊ին , Քոչարյանին եւ այլն   եւ որ ամենակարեւորն է  վերցրել եմ 50000$ ։ (Իրենք իրենց էժան վարքագիծը ծախում են մեծ գումարով ի դեպ )։

Մինչեւ «Իմ քայլից» դուրս գալս էլ, ասում էին «Նիկոլը քեզ 50000$ է տվել, որ խմբակցությունում մնաս»։

Հիմա, որ էսա ֆեյք բրիգադին այս օրենքով դատի տամ կարո՞ղ է  պատահի այդ  50000$ գա տեղն ընկնի»։

Հիշեցնենք՝ խորհրդարանում քննարկվում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը, որով նա առաջարկում է վիրավորանքի համար մինչեւ 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչև 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 միլիոնի փոխարեն մինչեւ 10 մլն դրամ փոխհատուցման չափ:


 Պիտակներ
         Սոֆյա Հովսեփյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb