Կալաձե. Թբիլիսիի հայկական թատրոնի հիմնանորոգումը կավարտվի 2020 թվականին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված կացությունը Կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է. Փաշինյան Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան Փաշինյանը հանդիպել է բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող 11 ֆուտբոլիստի Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկ Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը Արամ Մանուկյանը դիմեց Սասուն Խաչատրյանին. Քրեական հետապնդում սկսեք Զուրաբյան. Մարտի 1-ի զոհերի ծնողները երբեք չեն հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանը և իր հանցակիցները չպատժվեն

Ֆելիքս Ցոլակյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի ներկայացուցչին

Իրադարձային 14.05.2019   16:40   97
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մայիսի 14-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովի շրջանակներում հանդիպել է ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորիի հետ:

Հանդիպման ընթացքում նախարար Ֆելիքս Ցոլակյանը մատնանշել է ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի նշանակալի դերը ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցում, ինչի արդյունքում՝ Հայաստանը խթանում է դիմակայունության մշակույթի ձևավորումը՝ ի կատարումն Սենդայի գործողությունների և կայուն զարգացման նպատակների։

Ֆելիքս Ցոլակյանը հաստատել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրին, շարունակական ջանքերը ազգային և համայնքային մակարդակում Սենդայի մշտադիտարկման գործիքակազմի տեղայնացման գործընթացին։

Նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակը կարող է աջակցել Հայաստանին այլ երկրների և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ակտիվացման և զարգացման, աղետների էլեկտրոնային շտեմարանը Հայաստանում տեղայնացնելու հարցում:

Տիկին Միզուտորին պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության շրջանակներում աջակցություն ցուցաբերել թե՛ խորհրդատվական առումով, թե՛ միջազգային փորձի փոխանակման հարցում։

ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի հատուկ ներկայացուցիչը կիսվել է Հայաստան այցելության իր տպավորություններով և հիացմունք է հայտնել ԱՌՆ բնագավառում մեր երկրում իրականացված մեծ աշխատանքի կապակցությամբ։

Հանդիպման ավարտին երկու կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon