Factor.am․ Նաիրի Հունանյանի նամակն ուղարկվել է ԱԱԾ

Իրադարձային 31.01.2020   13:30   215

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի նամակը Նիկոլ Փաշինյանին, «ՀԺ»-ի տեղեկացմամբ, վարչապետը մակագրել է Գլխավոր դատախազին։

Ըստ հրապարակումների՝ Նաիրի Հունանյանը վարչապետին ուղղված նամակով պատրաստակամություն էր հայտնել մասնակցել «Հոկտեմբերի 27»-ի գործով անջատված մասի քննությանը՝ խոստանալով աջակցել բացահայտմանը։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Factor.am-ին ասաց, որ Նաիրի Հունանյանի կողմից վարչապետին ուղղված նամակը ստացել են և ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Հոկտեմբերի 27»-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:

 



 Պիտակներ
         Նաիրի Հունանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon