Facebook-ը վերականգնել է Թրամփի օգտահաշիվները

Աշխարհ 16.01.2021   12:54   61

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը արգելափակումից հետո կրկին ակտիվացվել են:

Ավելի վաղ Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը նշել էր, որ Թրամփի էջերն արգելափակված մնան այնքան ժամանակ, մինչեւ նա կհեռանա իր պաշտոնից:

Թվիթերում Թրամփի էջը շարունակում է արգելափակված մնալ: Ընդ որում՝ նա Թվիթերից ավելի ակտիվ էր օգտվում, քան այլ սոցցանցերից։


 Պիտակներ
         Facebook


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb