Facebook-ը կկրճատի քաղաքական բնույթի կոնտենտի ծավալը օգտատերերի լրահոսում
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Facebook սոցիալական կայքի ղեկավարությունը որոշում է կայացրել նվազեցնել քաղաքական բնույթի կոնտենտի ծավալն օգտատերերի լրահոսում։
Ըստ ընկերության՝ միլիոնավոր օգտատերերից դիմումներ է ստացվել, որոնցում խնդրվում է նվազեցնել լրահոսում քաղաքական բնույթի կոնտենտի ծավալը։
Ըստ այդմ՝ սոցկայքի ղեկավարությունը ընդառաջում է այդ խնդրանքներին։
Առաջիկա մի քանի ամիսներին Facebook-ի մասնագետները կուսումնասիրեն օգտատերերի նախընտրությունները և կփորձեն լրահոսը հարմարեցնել դրանց։
Քաղաքական բնույթի հրապարակումների ծավալն էլ կնվազեցվի։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր