Facebook-ը և Instagram-ը ժամանակավորապես կնվազեցնեն տեսանյութերի հեռարձակման որակը

Network News 24.03.2020   13:00   274

Facebook և Instagram սոցիալական ցանցերը կորոնավիրուսի համավարակի ֆոնին աշխարհի բնակչության կողմից ինտերնետի աննախադեպ օգտագործման պատճառով ժամանակավորապես կնվազեցնեն տեսանութերի հեռարձակման որակը, հայտնում է En gadget պորտալը՝ վկայակոչելով Facebook-ի ներկայացուցչին: 

«Facebook-ը և Instagram-ը Եվրոպայի տարածքում կնվազեցնեն տեսանյութերի արագությունը՝ ցանցի հնարավոր գերծանրաբեռնվածության մակարդակն իջեցնելու նպատակով:

Մենք հավատարիմ ենք մեր գործընկերների հետ համագործակցությանը՝ բարձր պահանջարկի այս շրջանում թողունակության վերաբերյալ ցանկացած սահմանափակման կարգավորման համար»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։

Ավելի վաղ նմանատիպ միջոցառումներ ձեռնարկել են նաև Disney-ը, Netflix-ը, YouTube-ը և Amazon-ը:



 Պիտակներ
         facebook


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon