Facebook-ը հեռացրել է այն խմբերին, որոնք առաջարկել են ԱՄՆ-ում ցուցարարներին զենք մատակարարել

Network News 04.06.2020   22:45   205

Facebook սոցիալական ցանցը արգելափակել է ծայրահեղ աջ խմբին առնչվող էջերն ու օգտահաշիվները, որոնց անդամները քննարկել են ԱՄՆ-ում բողոքի ցույցերին զենքի մատակարարումը, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ընկերության աշխատակիցների հայտարարությանը:

Աշխատակիցների խոսքով՝ Facebook-ը դիտարկել է ամերիկյան գվարդիայի խմբին առնչվող օգտատերերին, որոնք քննարկում էին ոստիկանի կողմից  աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված բողոքի ակցիաների մասնակիցներին զենք առաքելու հնարավորությունը:

Բացի այդ, արգելափակվել են Proud Boys  ծայրահեղ աջ խմբի հետ կապված հաշիվները, չնայած դրա անդամները զենքի մատակարարման մասին չենբարձրաձայնել:



 Պիտակներ
         Facebook


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb