Facebook-ն ավստրալիացի օգտատերերի համար կվերականգնի նորությունների բովանդակությունը
Facebook սոցիալական ցանցը հայտարարել է, որ Ավստրալիայի իր օգտատերերի համար կվերականգի նորությունների բովանդակությունը, հայտնում է BBC-ին։
Ավստրալիայի գանձապետ Ջոշ Ֆրայդենբերգն ասել է, որ Facebook- ում նորությունների էջերն առաջիկա օրերին կվերականգնվեն՝ հավելելով, որ երեքշաբթի օրենքում փոփոխություններ կկատարվեն:
Երկրի կառավարությունը հայտարարել է, որ իր օրենսդրությունում փոփոխությամբ՝ նպատակ ունի տեխնոլոգիական հսկաների և լրատվական ընկերությունների միջև նորությունների բովանդակության արժեքի շուրջ «ավելի արդար» բանակցային գործընթաց ստեղծել:
Անցյալ շաբաթ Facebook սոցիալական ցանցն ավստրալացի օգտատերերին և ԶԼՄ-ներին զրկել էր տեղական և միջազգային նորություններ տարածելու հնարավորությունից։ Դա կապված էր օրինագծի հետ, որն ընդունվելու դեպքում Facebook-ը, Google-ը և այլ հարթակներ ստիպված կլինեին լրատվամիջոցներին վճարել՝ իրենց բովանդակության համար:
Facebook INC ընկերությունից տեղեկացրել էին, որ սոցիալական հարթակում հայտնված բովանդակության դիմաց նախատեսված վճարների սեփական ցուցակն ունեն։
Նմանատիպ նյութեր