Facebook-ի աշխատակիցները գործադուլ կանեն

Network News 02.06.2020   18:49   159

Facebook-ի մի շարք աշխատակիցները մտադիր են վիրտուալ գործադուլ իրականացնել՝ այդպիսով բողոքելով սոցկայքի ղեկավար Մարկ Ցուկերբերգի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը հեռացնել հրաժարվելու դեմ։ CNN-ի հաղորդմամբ, աշխատակիցները գործադուլի օրվա ընթացքում չեն աշխատելու։

Ընդ որում, սոցկայքի ղեկավարության կողմից  կադրերի բաժնին արդեն հրահանգ իջեցվել է, որ գործադուլավորների հանդեպ պատասխան քայլեր չձեռնարկվեն։

Խոսքը Թրամփի այն գրառման մասին է, ըստ որի հնարավոր է ազգային գվարդիա ուղարկի Մինեապոլիս, որտեղ մարդիկ դուրս են եկել փողոց բողոքի՝ սեւամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։



 Պիտակներ
         Facebook


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb