Էյնշտեյնի խնդիրը

Դասեր 21.03.2020   20:00   1024

Պայմանը

Փողոցի մի կողմում նույն շարքի վրա տարբեր գույների հինգ տուն է կանգնած: Յուրաքանչյուր տանը տարբեր ազգի ներկայացուցիչ հինգ կենվոր է ապրում: Նշված հինգ հոգին էլ նախընտրում են սիգարետների, խմիչքների և տնային կենդանիների բացառիկ տեսակներ:

Դրանից բացի

  • Առաջին տանն ապրում է նորվեգացին:
  • Անգլիացին ապրում է կարմիր տանը:
  • Կանաչ տունը գտնվում է սպիտակ տնից անմիջապես ձախ:
  • Դանիացին թեյ է խմում:
  • Նա ով «Marlboro» է ծխում` ապրում է ճիշտ նրա կողքին, ով կատուներ է բազմացնում:
  • Դեղին տանն ապրողը «Dunhill» է ծխում:
  • Գերմանացին ծխում է «Rothmans»:
  • Կենտրոնում ապրողը կաթ է խմում:
  • «Marlboro» ծխողի հարևանը հասարակ ջուր է խմում:
  • Նա` ով «Pall Mall»է ծխում, ծտեր է բազմացնում:
  • Շվեդը շներ է բուծում:
  • Նորվեգացին բնակվում է կապույտ տան կողքին:
  • Նա` ով ձի է բուծում, ապրում է կապույտ տանը:
  • «Winfield» ծխողը նաև գարեջուր է խմում:
  • Կանաչ տանը նախընտրում են սուրճը:

Հարց` Ո՞վ է զբաղվում ձկնաբուծությամբ:

Ձևավորված կարծիք կա, որ այսօրինակ խնդիրն ունակ է լուծել բնակչության 10 տոկոսը միայն:



 Պիտակներ
         Էյնշտեյն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon