ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին

Հրատապ 22.04.2021   11:24   82

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

«ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին»,- նշել է Ռուբինյանը:

Հիշեցնենք` ապրիլի 19-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում քաղաքական խմբերում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:

Հարցն ապրիլի 20-ին քննարկվել է նաև ԵԽԽՎ լիագումար նիստում:


 Պիտակներ
         ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb