ԵԽ-ում ընդունվել է Թուրքիայի եվրաանդամակցության բանակցություններն առկախելու մասին զեկույցը

Աշխարհ 14.03.2019   16:32   171
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարտի 13-ին Եվրախորհրդարանում քվեարկության է դրվել Թուրքիայի վերաբերյալ զեկույց, որով կոչ էր արվում առկախել Թուրքիայի և Եվրամիության միջև ընթացող բանակցությունները Անկարայի եվրաինտեգրման հարցով։

Զեկույցը կազմել էր Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին։ Զեկույցին կողմ է քվեարկել 370 պատգամավոր, իսկ 109-ը՝ դեմ, 143 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Ըստ աղբյուրի՝ զեկույցում նշվում է, որ Թուրքիայում շարունակում են ոտնահարվել մարդու իրավունքները։

Զեկույցին արդեն արձագանքել են Թուրքիայի արտգործնախարարությունը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահՎոլքան Բոզքըրը։ Վերջինս մասնավորապես ասել է.

«Զեկույցը, որտեղ առկա են անհիմն պնդումներ, ընդուվեց ԵԽ-ում։ Սա ցուցիչ է, որով տեսնում ենք, որ մեր երկրի դեմ ԵԽ-ի կողմնակալ դիրքորոշումը շարունակական բնույթ է կրում»։

ԱԶԿ-ի խոսնակն էլ ԵԽ-ի ընդունածը զեկույցն անվանել է «անարժեք, իրավական ուժ չունեցող և հեղինակություն չունեցող որոշում»:

Աղբյուրը՝ «Ազատություն»


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԵԽ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon