ԵԽ-ում Թուրքիայի հարցերով զեկուցողը քննադատել է քուրդ համայնքապետերի ձերբակալությունը

Աշխարհ 24.03.2020   13:01   147

Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի հարցերով նոր զեկուցող Նաչո Սանչես Ամորն անդրադարձել է նախօրեին Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող ՏԻՄ 5 ղեկավարի ձերբակալությանը և կորոնավիրուսի պատճառով կառավարության՝ համաներում շնորհելու մտադրությանը։

Այս թեմաների մասին Սանչես Ամորը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում։ 

«Դժվար է տեսնել և հասկանալ, որ նույնիսկ այս ծանր պահերին կառավարությունը շարունակում է խարխլել տեղական ժողովրդավարությունը՝ դեմ գնալով վերջին ընտրություններում ժողովրդի արտահայտած կամքին»,-գրել է նա։ 

Ամորը նաև նշել է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ բանտերում կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու համար Թուրքիայի կառավարությունը  մտադիր է համաներում շնորհել բանտերում գտնվող մեծ թվով կալանավորների։   

Նրա խոսքով՝ չկա ավելի լավ հնարավորություն, քան ազատ արձակել ապօրինաբար բանտարկված հարյուրավոր մարդկանց, որոնց շարքերում կան լրագրողներ, մտավորականներ, փաստաբաններ և իրավապաշտպաններ։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Թուրքիայի արևելյան շրջանների՝ Բաթմանի, Սիլվանի, Էրգանիի, Լիջեի և Էղիլի ձերբակալված քուրդ ղեկավարները  մեղադրվում են ահաբեկչությանն առնչվող քրեական հոդվածների հատկանիշներով։ Բաթմանի և Սիլվանի քաղաքապետերի փոխարեն պետությունն արդեն պետական կառավարիչներ (հոգաբարձու) է նշանակել։

Աղբյուրը` Ermenihaber.amemail sharing button



 Պիտակներ
         Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon