ԵԽ նախարարների կոմիտեն` ՀՀ ԶՈՒնկատմամբ քաղաքացիական վերահսկողության մասին

Իրադարձային 04.10.2019   10:43   50
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ որոշումը՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի դերը զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հարցում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անցյալ տարի առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե էր ներկայացրել հատուկ դիրքորոշում կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ:

Դիրքորոշման մեջ անդրադարձ էր կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք խնդիրների, և Պաշտպանը ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ: Մասնավորապես, Նախարարների կոմիտեին ուղարկված դիրքորոշմամբ կարևորվել է քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ։

Ներկայացվել են կոնկրետ առաջարկներ, որոնք կամրապնդեն Պաշտպանության նախարարության գործունեությունն այս ոլորտում։ Առաջարկների մյուս մասը վերաբերել էր զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը։

Մարդու իրավունքների պաշտպանն առանձին առաջարկներ էր ներկայացրել նաև զինված ուժերում մարդու իրավունքների կրթության և առհասարակիրազեկման բարձրացման ուղղությամբ։ Առաջարկները ներկայացնելուց հետո Պաշտպանի աշխատակազմն ու Պաշտպանության նախարարությունը շարունակել են դրանց իրագործմանն ուղղված արդյունավետ աշխատանքը՝ համագործակցելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ։

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ զինծառայողների իրավունքների պաշտպանությանը և զինծառայողներին բռնություններից պաշտպանելու հարցերին՝ Նախարարների կոմիտեի քարտուղարությունը կարևորել է, որ իրավասու պետական մարմինները ոլորտի զարգացման հարցում հաշվի առնեն Պաշտպանի տարեկան հաղորդման մեջ տեղ գտած մտահոգությունները և առաջարկությունները:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՄԻՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon