ԵԽ-ն հավանություն տվեց Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ անայցագիր ռեժիմին

Աշխարհ 04.04.2019   18:04   366
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հավանություն են տվել այն օրինագծին, որի համաձայն Մեծ Բրիտանիայի քաղաքացիները Եվրամիությունից (ԵՄ) երկրի դուրս գալուց հետո կկարողանան Շենգենի գոտու երկրներ մեկնել առանց այցագրի: 

Այսօր այս մասին հայտնել Է Եվրախրհրդարանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անայցագիր ռեժիմի օգտին քվեարկել Է 502 խորհրդարանական, դեմ են արտահայտվել 81-ը, եւս 29 պատգամավոր ձեռնպահ Է մնացել: 

Փաստաթղթի դրույթների համաձայն՝ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, որոնք Շենգենի գոտի են ժամանում կարճ ժամանակով (90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում), կտրամադրվեն անայցագիր ուղևորություններ:

«Սա կարևոր քայլ Է Brexit-ից հետո Եվրամիության և Միացյալ Թագավորության միջեւ անայցագիր ճանապարհորդությունների երաշխիքների համար, հատկապես առանց համաձայնագրի երկրի դուրս գալու դեպքում»,- մեջբերում Է անում մամուլի ծառայությունը Սերգեյ Ստանիշևի՝ օրենսդրական առաջարկության զեկույցի հեղինակի խոսքից:

 



 Պիտակներ
         Brexit


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon