ԵԽ-ին առաջին անգամ ներկայացվել է ՀՀ ՄԻՊ հատուկ դիրքորոշումը

21.01.2019   13:09   435

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի հարցով «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման հետ:
Դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք վկայում են ազատությունից զրկման վայրերում պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտության մասին: Այդ ուղղությամբ Պաշտպանի կողմից արվել են կոնկրետ առաջարկություններ: Այս հարցերի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համագործակցում է Արդարադատության նախարարության և Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի հետ:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե դիրքորոշում առաջին անգամ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ներկայացվել է 2018 թվականի սեպտեմբերի 25-ին:
Պաշտպանը կարևոր է համարում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ԵԽ երևանյան գրասենյակի հետ շարունակական աշխատանքը: Այն կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների, մասնավորապես՝ իրավաբանության՝ ներպետական օրենսդրություն ու իրավակիրառ պրակտիկա ներմուծելու հարցում:
Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը կշարունակվի իրականացվել՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:



 Պիտակներ
         ԵԽ Նախարարների կոմիտե, ՄԻՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon