ԵԽ․ՀՀ իշխանությունները պետք է պաշտպանեն անմեղության կանխավարկածը

Քաղաքական 30.01.2019   10:41   380

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ․-ի սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ամփոփիչ զեկույցը։ 
Դրանում Հայաստանի իշխանություններին կոչ է արվում պաշտպանել քրեական հանցագործության մեջ մեղադրվող յուրքանչյուր անձի անմեղության կանխավարկածը, իսկ հասարակական քննարկումներում խուսափել հրահրող ձևակերպումներից։ Ըստ Հանձնակատարի՝ դա     խոչընդոտում է միավորված հասարակություն ձևավորելուն և անցյալի անհամաձայնությունները հարթելուն։ 
Միաժամանակ Միյատովիչը ողջունել է 2008թ․ մարտի 1-ի դեպքերի  բացահայտմանը, մասնավորապես, պատասխանատուներին դատական կարգով պատասխանատվության ենթարկելուն ուղղված քայլերը։
Հանձնակատարն ընդգծել է՝ այս գործընթացն անհրաժեշտ է իրականացնել զսպված՝ խստագույնս հավատարիմ մնալով իրավունքի գերակայության, դատական անկախության, թափանցիկության և արդար դատաքննության երաշխավորման սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի կամ ընտրովի արդարադատության որևէ մեղադրանք:
ԵԽ հանձնակատարը անդրադարձել է նաև Հայաստանում կանանց իրավունքներին և ԼԳԲՏ անձանց դեմ բռնության, ատելության խոսքի բացառման խնդիրներին։
 



 Պիտակներ
         Դունյա Միյատովիչ, ԵԽ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon