ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին

Քաղաքական 01.10.2020   15:46   43

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հոկտեմբերի 1-ին հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին: հայտարարությունում նշվում է.

«Լեռնային Ղարաբաղում զինված բախումը սրվում է՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի թվի աճին: Ես սգում եմ բազմաթիվ մարդկանց, այդ թվում ՝ խաղաղ բնակիչների մահը, որոնք զոհ են դառնում ռազմական գործողություններին:

Ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել այդ կանանց, տղամարդկանց և երեխաների սարսափն ու տառապանքը:

Ես խնդրում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշած միջանկյալ միջոցառումները: Բանակցությունների սեղանի շուրջ պետք է գտնել խաղաղ լուծում ` հումանիտար ծանր ճգնաժամը կանխելու համար»,-ասել է Բուրիչը։

 



 Պիտակներ
         ԵԽ գլխավոր քարտուղար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb