Եվրոպայում սառնամանիքի պատճառով զոհերի թիվն աճում է

Աշխարհ 10.01.2019   12:57   281

Կենտրոնական Եվրոպայում սաստիկ ցրտերն ու ձյան տեսքով առատ տեղումները շարունակվում են։
Բրիտանական Daily Mail-ը հայտնում է, որ ըստ կանխատեսումների՝ Ավստրիայում  ձյան շերտի բարձրությունը կգերազանցի 3 մետրը։  Երկրի իշխանությունները հայտնել են, որ աջիկա օրերին սպասվում են խոշոր և վտանգավոր ձնահյուսեր:
Գերմանիայի հյուսիսում մի շարք շրջաններ առատ ձյան պատճառով կտրվել են արտաքին աշխարհից։ Բնակիչներին սնունդ հասցվում է  հատուկ բեռնատարներով և ամենագնացներով։
Իսկ երկրի հարավում փակվել են դպրոցներ, ճանապարհներն արգելափակված են։
Առատ տեղումների հետևանքով Ալպերում փակվել է 450 դահուկային ճոպանուղի: 
Սաստիկ ցրտերը հասել են նաև Հունաստան, որտեղ օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -23 աստիճան։
Սաստիկ ցրտերի հետևանքով Կենտրոնական Եվրոպայում զոհերի թիվը հասել է 14-ի։
 



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon