Եվրոպայում նախատեսվում է ուղևորությունների թույլտվությունների նոր համակարգ ներդնել

Աշխարհ 13.10.2020   17:27   28

Մինչև 2022 թվականը Եվրոպայում նախատեսվում է ուղևորությունների թույլտվությունների նոր համակարգ ներդնել. այս մասին հաղորդում է Lonely Planet-ը:

Շենգենյան գոտու կազմի մեջ չմտնող պետությունների քաղաքացիներին կարող են պարտավորեցնել ԵՄ երկրներ այցելելուց առաջ գրանցվել։

Ենթադրվում է, որ ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից, այդ թվում ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից ժամանած հյուրերը պետք է առցանց հայտ ներկայացնեն ճանապարհորդության համար տեղեկատվության և թույլտվությունների եվրոպական համակարգի (ETIAS) միջոցով: Ամերիկյան ESTA-ի նման համակարգը ճանապարհորդների արագ ստուգում կանցկացնի, նախքան նրանց մուտքը թույլատրելը:

Փորձագետներն ասում են, որ դիմումատուների 95 տոկոսը դրական պատասխան կստանա մի քանի րոպեի ընթացքում: Մոտ երեք տոկոսը, մի քիչ ավելի ուշ, քանի որ որոշ տվյալների մշակման համար ավելի շատ ժամանակ է հարկավոր: Հայտերի 1-2 տոկոսը կուղարկվի տեղեկատվության մանրակրկիտ ստուգման, և այս դեպքում մերժման հավանականությունը մեծ է:

Ավիաընկերությունները պետք է ստուգեն համապատասխան նշումն օդ բարձրանալուց առաջ։



 Պիտակներ
         Եվրոպայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb