Եվրոպայում կշարունակվի կորոնավիրուսի տարածման աճը․ ԱՀԿ

Աշխարհ 24.03.2021   17:00   41

Եվրոպայում կորոնավիրուսային վարակի տարածումը կսաստկանա մայր ցամաքի երկրների մեծ մասում, եւ այդ միտումը կշարունակվի հաջորդ շաբաթներին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դժբախտաբար, վարակի տարածումը կսաստկանա Եվրոպայի տարածաշրջանի երկրների մեծ մասում, ինչը կհանգեցնի (վարակման) դեպքերի եւ մահերի ամենօրյա թվի աճի: Եվ մենք կարծում ենք, որ հաջորդ չորս շաբաթներին միտումն այդ ցուցանիշների աճն Է: Բայց դա հնարավոր Է փոխել, եթե պատվաստումն ընթանա ավելի արագ, եթե մարդիկ ավելի շատ օգտագործեն պաշտպանական դիմակներ»,- նշել Է նա:

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքն արդեն եկել Է Եվրոպա եւ զարգանում Է տարբեր տեմպերով Եվրամիության երկրներում, խոստովանել են Եվրահանձնաժողովում: Կլյուգեի խոսքով՝ գարնանային ալիքը հաղթահարելու համար անհրաժեշտ Է արագացնել պատվաստումը: Ըստ որում բյուրոյի տնօրենը հանձն չի առնում կանխատեսելու համավարակի ավարտի ժամկետները:

«Ես թե՛լավատես եմ, եւ թե՛ իրատես, ես հոռետեսական սցենար չեմ տեսնում,- ասել Է Կլյուգեն:- Բայց հարակվոր Է նշել, որ 100-տոկոսանոց լավատեսական սցենար նույնպես չկա: Որովհետեւ լավատեսական սցենարը համաճարակի ավարտն Է, իսկ ավարտը մոտ Է արդյոք թե տակավին հեռու, մենք չգիտեք»:

ԱՀԿ-ի Եվրոպայի բյուրոյի տվյալներով՝ ամեն շաբաթ ավելի քան 20 հազար մարդ Է մահանում տարածաշրջանում կորոնավիրուսի պատճառով, եւ այդ թվին այժմ ավելի բարձր Է, քան անցյալ տարի այս ժամանակ:

Առավել լուրջ իրավիճակ Է ստեղծվել տարածաշրջանի այն մասերում, որոնք COVID-19-ը հաջողությամբ հաղթահարել Էին 2020 թվականի առաջին կիսամյակում: Կենտրոնական Եվրոպայում, Բալկաններում եւ Բալթիկայի երկրներում հիվանդացությունը, հոսպիտալացումների թիվը եւ մահացությունն այժմ ամենաբարձրերց մեկն են աշխարհում:

Ըստ որում 53 երկրներից կամ տարածքներից 48-ում հայտնել են մտահոգություն առաջացնող B.1.1.7 բրիտանական մանրԷահիմքի հայտնաբերման մասին, որն աստիճանաբար գերակշիռ Է դառնում Եվրոպայում:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb