Եվրոպայում ավտոմեքենա վարելու համար ամենաանվտանգ երկրները

Աշխարհ 31.01.2019   20:30   263

Ավստրիայում ավտոմոբիլային վթարի ենթարկվելու հավանականությունն ինն անգամ ավելի մեծ Է, քան Դանիայում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Ավստրիայում 10 հազար բնակչին բաժին է ընկնում 44 վթար, իսկ Դանիայում՝ ընդամենը հինգ, ինչը վկայում են Պատահարների գծով եվրոպական հանձնաժողովի տարեկան հաշվետվության տվյալները: Նաև բավականին վտանգավոր են ուղևորությունները Գերմանիայով (37 վթար) և Բելգիայով (35):

Միայն փոքր-ինչ են ավելի լավ Սլովենիայի, Պորտուգալիայի, Մալթայի և Իտալիայի ցուցանիշները. այնտեղ վթարների թվաքանակը 10 հազար բնակչի հաշվով կազմում է մոտավորապես 30:

Ավտոսիրողների համար ամենաանվտանգ երկրներ են ճանաչվել Կիպրոսը (10 հազար բնակչին՝ 7,5 ավտոապատահար) և Ֆինլանդիան (8,5):

Մեծ Բրիտանիան ցուցակում զբաղեցրել է 19-րդ տեղը, այնտեղ 10 հազար բնակիչ հաշվով գրանցվել է 22 դժբախտ դեպք:

Վթարների ռիսկը նվազեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս ավելի լավ ուսումնասիրել ճանապարհային երթևեկության կանոնները և նվազագույնի հասցնել շեղող գործոնների ազդեցությունը ճանապարհին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



 Պիտակներ
         ամենաանվտանգ երկրներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon