Եվրոպայում ամեն երրորդ կին ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության

Աշխարհ 25.11.2019   20:09   121
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ Եվրահանձնաժողովը և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

«Բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ` բռնություն է ուղղված ողջ մարդկության դեմ և այն պետք է տեղ չունենա աշխարհում: Այդուհանդերձ բոլորս գիտենք, որ ի հեճուկս մեր հանձնառությանը՝ այս մարտահրավերը դեռևս ավելի քան հեռու է հաղթահարված լինելուց:

Կանանց նկատմամբ բռնություն դրսևորվում է ամենուրեք, ապահով չէ ոչ մի վայր՝ անգամ սեփական տունը: Այլ ընդհակառակը․ կինը թիրախի տակ է իր տանը, ինչպես նաև աշխատավայրում, դպրոցներում, համալսարաններում, դրսում, տեղահանման և միգրացիայի պայմաններում, և ավելի ու ավելի առցանց՝ կիբեր բռնության և ատելության խոսքի միջոցով:

Մտահոգիչ են այս խնդրի մասշտաբները. Եվրոպայում ամեն երրորդ կին ենթարկվել է ֆիզիկական և/կամ սեռական բռնության: ԵՄ տարածքում սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի զոհերից գրեթե բոլորը կանայք և աղջիկներ են:

Զարգացող երկրներում ուրաքանչյուր երրորդ աղջկա կնության են հանձնում են մինչև 18 տարեկան հասակը։ Առնվազն 200 միլիոն կին և աղջիկ ենթարկվել է կանանց սեռական օրգանների խեղման, ինչը՝ շուրջ 30 երկրում, դեռևս, գործող պրակտիկա է:

Մենք, որպես ԵՄ և միջազգային հանրություն, պատասխանատվություն ունենք հավատարիմ մնալու՝ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր դրսևորումների կանխարգելման բացահայտ մերժման և դատապարտման մեր հանձնառությանը:

Մեր պարտքն է նաև աջակցել և պաշտպանել զոհերին ՝ ստեղծելով անվտանգ միջավայր, որպեսզի նրանք ազդարարեն իրենց նկատմամաբ կատարված հանցագործությունների մասին:

ԵՄ-ն պարտավորվում է շարունակել անխոնջ աշխատանք տանել իր գործընկերների հետ` ամրապնդելու իրավական շրջանակներն ու հաստատություններին, որոնք աջակցում են զարգացմանը և կրթությանը, բարելավում տուժածներին տրամադրվող  ծառայությունները, նպատսում բռնության արմատական պատճառների լուծմանը, խթանում կանանց հզորացումը։

Բայց կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դադարեցման համար պահանջվում է ավելին քան կայուն հանձնառություն միայն ինստիտուցիոնալ մակարդակում: Այն պահանջում է միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության լայն շերտերի ակտիվ լայնամասշտաբ ներգրավվածություն:

Եվ՝ առավելապես տղամարդկանց մասնակցություն:

Եվ ուրեմն՝ մեր նպատակը հստակ է. Վերացրեք բռնությունն ընդդեմ կանանց և աղջիկների:  ԵՄ-ն կշարունակի առաջնագծում պահպանել այս միջազգային մոբիլիզացիան `պաշտպանելու յուրաքանչյուր կնոջ և յուրաքանչյուր աղջկա` ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։

Մենք դա անում ենք մեր ապագայի և մեր ներկայի համար, քանի որ կանայք արդար, բաց, և զարգացած ժողովրդավարական հասարակության հենասյունն են և ոչինչ չպետք է զրկի նրանց իրենց դերը ազատ և ապահով կատարելու ազատությունից»:

Եվրամիությունը նման բռնությունների վերացման նպատակով ներդրել է զգալի միջոցներ, ներառյալ՝

  • ԵՄ զոհերի իրավունքների վերաբերյալ հրահանգի միջոցով ապահովվում է հանցագործությունների զոհերի ավելի շատ իրավունքների  ավելի լավ  պաշտպանություն ևմասնագիտական ​​աջակցություն սեռական կամ գենդերահեն  բռնության զոհերին;
  • Հանձնաժողովն ավարտում է Եվրամիության անդամակցությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման. և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիային);
  • «Իրավունքներ, հավասարություն և քաղաքացիություն» ծրագիրն օգնում է կանանց և երեխաների նկատմամբ բռնության հաղթահարմանը, այդ թվում՝ գենդերային բռնության կանխարգելմանը, զոհերին և  վտանգի ենթարկված կանանց և աղջիկների աջակցմանը, մասնագետների վերապատրաստմանն ու ծառայությունների մատուցման կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման միջոցով։

Եվրոպական միությունը պայքարում է կանանց նկատմամբ բռնության դեմ նաև ԵՄ-ից դուրս։

  • Վերջին երկու տարվա ընթացքում մենք աջակցել ենք ավելի քան 1,5 միլիոն կանանց և աղջիկների` տրամադրելով սեռական օրգանների խեղման հետ կապված պահպանության և խնամքի ծառայություններ: Կանխարգելմանն ուղղված մեր ջանքերը տալիս են դրական արդյունքներ․ գրեթե 3,000 համայնքներում, որոնք ունեն են 8.5 միլիոն բնակչություն, հրապարակայնորեն հայտարարվել  է, որ նրանք հրաժարվում են այս պրակտիկայից:
  • Դեռահասների ամուսնության վերաբերյալ ԵՄ-ն ստանձնել է մի շարք նախաձեռնություններ, որոնք միտված են աղջիկների իրավունքների վերաբերյան մոտեցումների և գործելակերպի փոփոխությանը, որը հասանելի է դարձել ավելի քան 1,6 միլիոն մարդու:

Ընդհանուր տեղեկություն

Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների համատարած և ավերիչ խախտման դրսևորում է, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհում: Ըստ ԱՀԿ-ն գնահատման աշխարհում կանանց և աղջիկների մեկ երրորդն իրենց կյանքում ինչ-որ պահի ենթարկվում է բռնության: Թվերն ընդամենը «սառցաբեկորի գագաթն» են, քանի որ այս տեսակը բռնությունը հիմնականում մնում է չբարձրաձայնած` իրեն շրջապատող լռության, խարանքի և ամոթի պատճառով: Արդյունքում, շատ հանցագործներ մնում են անպատիժ:

Նշված նախաձեռնություններից բացի, ԵՄ-ն գործի է դրել զոհերի իրավունքների վերաբերյալ հրահանգը, որը ապահովում է հանցագործությունների զոհերի ավելի շատ իրավունքների  ավելի լավ  պաշտպանություն: Այս կանոնների համաձայն ` զոհերի առավել խոցելի խմբերը, ինչպիսիք են սեռական բռնության զոհերը, գենդերահեն բռնության զոհերը և մոտ հարաբերություններում բռնության զոհերը կարող են օգտվել մասնագիտացված օժանդակ ծառայություններից: Նման աջակցությունը ներառում է ապաստարանների մատչելիություն  անվտանգ վայրի կարիք ունեցող զոհերի համար, ինչպես նաև թիրախային և ինտեգրված աջակցություն, ներառյալ տրավմայի օժանդակությունը և խորհրդատվության տրամադրում: Եվրահանձնաժողովը ուշադիր հետևում է սույն Հրահանգի կիրարկումը  ԵՄ անդամ պետություններում և գործողություններ ձեռնարկուն այն անդամ պետությունների դեմ, ովքեր ոչ լիարժեք կամ թերի կփոխակերպեն ԵՄ կանոնները:

Ավելին, ԵՄ-ն մարդկանց թրաֆիքինգը ճանաչում է որպես բռնություն կանանց և աղջիկների նկատմամբ, և այս հարթությունը շարունակում է մնալ առանցքային գործողությունների ուշադրության կենտրոնում ՝ ԵՄ իրավական և քաղաքական շրջանակներում, Եվրամիության՝   ահաբեկչության դեմ պայքարի համակարգողի հորիզոնական մանդատի ներքո ( Ակնարկ 2012-2016 և 2017-2018):

Բացի այդ , այսօր Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտը (EIGE) հրապարակում է ոստիկանության համար ռիսկերի գնահատման նոր ուղեցույց ՝ օգնելու իրավապահ մարմիններին և առողջապահության ոլորտներին ավելի լավ աշխատել միասին ՝ ինտիմ զուգընկերոջ կողմից գործադրվող բռնությունների կրկնվող դրսևորումները կանխելու և մարդկային կյանքեր փրկելու համար:

Եվրահանձնաժողովը, որպես իր արտաքին գործողությունների գերակա ուղղություն՝ աշխատանքներ է տանում  «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիային Եվրամիության անդամակցության ուղղությամբ, որը առաջին գործիքն է Եվրոպայում, որը սահմանել է պատժի իրավաբանորեն պարտադիր չափանիշներ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության, զոհերի պաշտպանության և հանցագործների նկատմամբ:

Պետության պարտավորությունն է լիարժեք լուծում տալ այս տեսակի բռնության բոլոր տեսակների ուղղությամբ և ձեռնարկել անհրաժեշտ կանխարգլման, պաշտպանության և հետապնդման միջոցներ: ՄԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում ԵՄ-ն նախաձեռնել է «Կիզակետ» գլոբալ բազմամյա նախաձեռնությունը, որն ուղղված է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձևերի վերացմանը:  

500 միլիոն եվրո աննախադեպ սկզբնական ներդրմամբ մենք պաշտպանում և ձայնի հնարավորություն ենք տալիս այն կանանց և աղջիկներին, ովքեր լռության են մատնվել իրենց հասարակությունների կողմից և այժմ ցանկանում են արտահայտվել: Ըստ գնահատման 2017 և 2018 թվականների ընթացքում ԵՄ-ն՝ իր պաշտպանության և առողջապահության ծրագրման միջոցներից հատկացրել է ավելի քան 62 միլիոն եվրո մարդասիրական օգնություն՝ ողջ աշխարհում սեռական և գենդերահեն բռնության կանխարգելման ու դրանց արձագանքման նպատակով:

Եվ վերջում, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին աջակցությանն ի նշան՝ նոյեմբերի 25-ի գիշերը Եվրահանձնաժողովի գլխամասը՝ Բեռլայմոնտ շենքը Բրյուսելում  կներկվի նարնջագույնով։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն



 Պիտակներ
         սեռական բռնություն, Ֆեդերիկա Մոգերինի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon