Եվրոպայի լիգա․ օրվա խաղերը
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ապրիլի 8-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։
Իտալական «Ռոման» Ամստերդամում կհյուրընկալվի հոլանդական «Այաքսին»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրունքի մկանային վնասվածքից հետո դեռ չի վերադարձել իտալական թիմի կազմ և չի մասնակցի հանդիպմանը։
Լոնդոնի «Արսենալն» Անգլիայում կմրցի Պրահայի «Սլավիայի» հետ։ Խորվաթիայի «Դինամո Զագրեբը» կընդունի իսպանական «Վիլյառեալին»։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Իսպանիայում կխաղա «Գրանադայի» հետ։
Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր