Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում Հայաստանի հավաքականը 4-րդն է

Սպորտ 13.02.2020   12:28   1374

Հռոմում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը: Մեր ըմբիշները վաստակել են վարկանիշային 84 միավոր:

Առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը, որը չնայած ոսկե մեդալ չի նվաճել, սակայն վաստակել է 128 միավոր: 2-3-րդ տեղերը զբաղեցրել են Ադրբեջանի և Թուրիքայի ընտրանիները:

Մեդալների քանակով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ադրբեջանը՝ 6 մեդալ: Ապա հաջորդում է Ռուսաստանը՝ 5, Հայաստանն ու Վրաստանը՝ 4-ական: Բոլորից շատ ոսկե մեդալներ նվաճել են Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները՝ 2-ական:

Հիշեցնենք, որ մեր 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն ու 97 կգ քաշայի Արթուր Ալեքսանյանը դարձել են չեմպիոն, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանն ու 77 կգ քաշային Կարապետ Չալյանն արժանացել են բրոնզե պարգևների:



 Պիտակներ
         ըմբշամարտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon