Եվրոպայի առաջնության մասնակից բոլոր՝ 24 հավաքականները

Սպորտ 14.11.2020   20:15   54

Նոյեմբերի 12-ի գիշերը տեղի ունեցան 2021թ.-ին կայանալիք ֆուտբոլի Եվոպայի 2020թ.-ի առաջնության անցումային փուլի եզրափակիչ հանդիպումները:

Այսպիսով՝ հայտնի դարձան ֆուտբոլի Եվրոպայի 2020թ.-ի առաջնության մասնակից բոլոր՝ 24 թիմերը, որոնք արդեն բաժանվել են 6 խմբի. A խումբ (Թուրքիա, Իտալիա, Ուելս, Շվեյցարիա), B խումբ (Դանիա, Ֆինլանդիա, Բելգիա, Ռուսաստան), C խումբ (Հոլանդիա, Ուկրաինա, Ավստրիա, Հյուսիսային Մակեդոնիա), D խումբ (Անգլիա, Խորվաթիա, Շոտլանդիա, Չեխիա), E խումբ (Իսպանիա, Շվեդիա, Լեհաստան, Սլովակիա), F խումբ (Հունգարիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Գերմանիա): 

Եվրոպայի 2020թ.-ի առաջնությունը պետք է տեղի ունենար 2020թ.-ի հունի-հուլիս ամիսներին եվրոպական 8 տարբեր քաղաքներում, սակայն, CՕVID-19-ով պայմանավորված, առաջնությունը տեղափոխվեց 2021թ., իսկ անցկացվող քաղաքների վերաբերյալ ՈՒԵՖԱ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել: Քննարկվում են քաղաքների կրճատման, ընդհուպ՝ մինչև առաջնությունը մեկ երկրում անցկացնելու տարբերակը:


 Պիտակներ
         Եվրոպայի առաջնություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb