Եվրոպական համալսարանի հերքումը

Հերքումներ 18.11.2019   13:13   1324
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եվրոպական համալսարանը հաղորդագրություն է տարածել, որով պարզաբանում է, որ ս.թ. նոյեմբերի 15-ին ԶԼՄ-ներով տարածված նյութն առ այն, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը ՀՀ պետական գույքի կառավարման որոշմամբ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող մոտ 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատներից մեկը, հակառակ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված կարգի, անհատույց հանձնել է «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին, իրականությանը չի համապատասխանում:

«Նախ նշենք, որ Գուրգեն Սարգսյանը, որպես կապի և տրանսպորտի նախարար, պաշտոնավարել է 2008-2010թթ. ընկած ժամանակաշրջանում և բնականաբար ըստ մամուլի տեղեկատվության 2013թ.-ին ոչ միայն չէր կարող որպես նախարար նման գործարք իրականացնել, այլ նաև օրենսդրությամբ չուներ պետական գույք օտարելու որևէ իրավասություն։

Քանի որ վերոհիշյալ գույքը պատկանում է Եվրոպական համալսարանին, հարկ ենք համարում հերքել այդ տեղեկատվությունը և հայտնել հետևյալը. Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատը համաձայն 2011 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՀ կառավարության N 1700-Ա որոշման, հանձնվել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին (ներկայումս` «Եվրոպական Համալսարան» հիմնադրամ) և գտնվում է վերջինիս հաշվեկշռում՝ այսինքն նշված գույքը ո՛չ օտարվել է և ո՛չ էլ վաճառվել։

Քանի որ «Եվրոպական Համալսարան» հիմնադրամը համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի շահույթի նպատակ չհետապնդող կազմակերպություն է, իսկ վերջինիս հնարավոր լուծարման դեպքում նրա գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, ապա պատկերն ավելի ամբողջական է դառնում։

Ավելին, Եվրոպական համալսարանը հանդիսանում է ՀՀ կառավարության որոշմամբ և մասնակցությամբ հիմնադրված և միջազգային մասնակցությամբ հանրային բուհ, հետևաբար նշված գույքը չի կարող հանդիսանալ որևէ ֆիզիկական անձի, այդ թվում՝ Արթուր Բաղդասարյանի սեփականությունը»,- ասված է պարզաբանման մեջ:
 



 Պիտակներ
         հերքում, պարզաբանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon