Եվրոպական գործակալությունները առաջարկում են ինքնաթիռներում կրճատել ուղևորների թիվը

Աշխարհ 22.05.2020   11:15   290

 Պարտադիր դիմակների կրում, սոցիալական հեռավորություն և ինքնաթիռների ուղևորների թվի կրճատում. սրանք են համավարակի պայմաններում Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի հիմնական առաջարկներն ավիաընկերությունների համար:

Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Դիմակներ պետք է կրեն բոլոր ուղևորները և ինքնաթիռի անձնակազմը` բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների: Դիմակները պետք է փոխվեն 4 ժամը մեկ, հետևաբար, ուղևորները պետք է իրենց մոտ ունենան հավելյալ դիմակ: Նշվում է, որ պետք է ինքնաթիռում այնպիսի պայմաններ լինեն, որ ուղևոների միջև ապահովվի 1.5 մետր հեռավորություն: Դրա համար նշվում է, որ սկզբնական փուլում իքնաթiռներում ոչ բոլոր տեղերը զբաղեցվեն:



 Պիտակներ
         ինքնաթիռներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon