Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները կմեկնեն Թուրքիա

Աշխարհ 30.03.2021   14:20   39

Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ծրագրել են ապրիլի 6-ին մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է Եվրախորհրդի նախագահի մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը:

Լեյցը նշել է, որ ԵՄ ղեկավարությունն Անկարայում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԵՄ գագաթաժողովից հետո Չարլզ Միշելը հայտնել էր, որ ապրիլին Թուրքիա այց կազմակերպելու համար կապի մեջ են Թուրքիայի իշխանությունների հետ: ԵՄ ղեկավարների գագաթաժողովին որոշում էր կայացվել ամրապնդել Թուրքիայի հետ համագործակցությունը տնտեսության, ներգաղթի և հասարակական տարբեր ոլորտներում: 

Աղբյուրը` Ermenihaber.am

pinterest sharing button

email sharing button


 Պիտակներ
         Եվրահանձնաժողով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb