Եվրախորհրդարանը կոչ է արել զենքի էմբարգո սահմանել Սաուդյան Արաբիայի նկատմամբ

Աշխարհ 18.09.2020   15:05   49

Եվրախորհրդարանը կոչ է արել Սաուդյան Արաբիայի նկատմամբ զենքի էմբարգո սահմանել՝ ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի և Եմենի պատերազմում խաղաղ բնակիչների սպանության պատճառով, գրում է Pars Today-ը։

Եվրոպական օրենսդիրները, սաուդյան կոալիցիային զենքի վաճառքի վերաբերյալ հինգշաբթի օրը ընդունված զեկույցում  անդամ երկրներին կոչ են արել հետևել Գերմանիայի, Ֆինլանդիայի և Դանիայի օրինակին և զենքի էմբարգո  կիրառել Սաուդյան Արաբիայի դեմ՝ ի նշան բողոքի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության:

Խաշոգջին սպանվել է 2018-ի հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում



 Պիտակներ
         Եվրախորհրդարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb