«Եվրատեսիլի» մասնակիցների հարցաթերթիկներում սեռի վերաբերյալ կետ է հայտնվել

Muzic 01.04.2021   20:10   201

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մասնակիցների հարցաթերթիկներում գենդերային ինքնության վերաբերյալ կետ է հայտնվել:

Կատարողները պետք է հարցաթերթիկներում նշեն իրենց դիմելու համար նախընտրելի գենդերային կան գենդերային չեզոք դերանունները: Մրցույթի կազմակերպիչները ցանկանում են խուսափել մասնակիցների սեռի վերաբերյալ սխալ եզրակացություններից:

Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում «Եվրատեսիլի» կայքում նշվելու է բոլոր կատարողների սեռը:

«Եվրատեսիլ» երգի մրցույթը նախատեսվում է անցկացնել մայիսի 18-22-ը Ռոտերդամի Ahoy մարզադաշտում՝ 41 երկրների կատարողների մասնակցությամբ:

Կազմակերպիչները նշել են, որ մրցույթն անցկացվելու է անցանց ձևաչափով։


 Պիտակներ
         «Եվրատեսիլ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb