«Եվրատեսիլ 2019»․ Սրբուհի Սարգսյանը չանցավ եզրափակիչ

Իրադարձային 17.05.2019   04:41   90
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թել Ավիվում  ավարտվեց «Եվրատեսիլ 2019» երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը մրցույթում ներկայացնող Սրբուհի Սարգսյանը «Walking out» երգով  հրաշալի ելույթ ունեցավ առաջին համարի ներքո, բայց չանցավ եզրափակիչ:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչին մասնակցեց 18 երկիր՝ Հայաստանը, Իռլանդիան, Մոլդովան, Շվեյցարիան, Լատվիան, Ռումինիան, Դանիան, Շվեդիան, Ավստրիան, Խորվաթիան, Մալթան, Լիտվան, Ռուսաստանը, Ալբանիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Մակեդոնիան և Ադրբեջանը:
Բոլոր մասնակիցների ելույթներից հետո քվեարկության արդյունքում 10 մասնակից անցավ եզրափակիչ․ Մակեդոնիա, Նիդերլանդներ, Ալբանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ադրբեջան, Դանիա, Նորվեգիա, Շվեցարիա,  Մալթա։
Հիշեցնենք` մրցույթի առաջին կիսաեզրափակչից հետո, որն անցկացվել էր մայիսի 14-ին, եզրափակչում են Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն և Սլովենիան:

Մրցույթի կանոնների համաձայն՝ Իսրայելի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ են անցնում ինքնաբերաբար. Իսրայելը` որպես անցած տարվա մրցույթի հաղթող երկիր, մյուսները կազմում են «Եվրատեսիլ»-ի հիմնադիրների «Մեծ հնգյակը»:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին: Որպես հատուկ հյուր եզրափակիչում ելույթ կունենա աշխարհահռչակ երգչուհի Մադոննան: Նա կկատարի «Future» (Ապագա) երգը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon