Եվրասիական լիգայի մասնակցությունը մեծ փորձ էր. Ջերարդ Հադիդյան

Սպորտ 30.03.2021   19:15   42

Լիբանանյան «Ալ-Ռիադի»-ի հայազգի բասկետբոլիստ Ջերարդ Հադիդյանը Երևանում կայացած Եվրասիական լիգայի մասնակցությունը և հաղթանակը կարևոր փորձ է համարում:

«Եվրասիական լիգայի մասնակցությունը մեծ փորձ էր: Հայկական ակումբների դեմ մրցախաղերում լուրջ մրցակցություն էր ծավալվել: Ուրախ եմ, որ «Ալ-Ռիադի»-ին հաջողվեց հաղթել Եվրասիական լիգայում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հադիդյանը: Վերջինիս շեշտեց, որ եզրափակիչն իսկապես բարդ ստացվեց և հաղթանակը Լիբանանի բազմակի չեմպիոնի տրվեց միայն միասնականության շնորհիվ:

Մարտի 24-29-ը Երևանում երրորդ տարին անընդմեջ անցկացվեց բասկետբոլի Եվրասիական լիգան, որի եզրափակիչում մրցեցին Բեյրութի «Ալ-Ռիադի»-ն և Հայաստանի 20/21 մրցաշրջանի չեմպիոն «Վահագնի սիթի»-ն: Դրամատիկ վերջաբանով եզրափակիչում մեկ միավորի առավելությամբ հաղթեց լիբանանյան թիմը` 76:75: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թադե Քեշիշյանը, որը «Վահագնի Սիթիի» կազմում վաստակեց 20 միավոր։


 Պիտակներ
         Եվրասիական լիգա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb